Պահառության ծառայության շրջանակներում մատուցում ենք հետևյալ ծառայությունները`
- հաճախորդների դեպո հաշվի բացում և վարում,
- հաճախորդների արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցում,
- հաճախորդների համար անվանատիրոջ գործառույթների իրականացում ռեեստրավարի կամ այլ պահառուի մոտ,
- տեղեկությունների և փաստաթղթերի փոխանցում թողարկողներին, հաճախորդներին կամ այլ պահառուներին,
- հաճախորդներին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, ՀԿԴ-ից և այլ անձանցից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- հաճախորդների կողմից փոխանցված տեղեկատվության տրամադրում թողարկողին և ՀԿԴ-ին: