- Բանկի բրոքերային ծառայությունները ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ուղղված են տեղական և արտասահմանյան արժեթղթերի առևտուրը սպասարկելուն և համապատասխան օժանդակող ծառայություններ մատուցելուն: Արտասահմանյան արժեթղթերի առևտուրը կատարվում է թղթակից բանկերի և գործընկերների միջոցով: Ռազմավարությունն ուղղված է պատվերների կատարման որակի, համապատասխան հաշվետվությունների արագ տրամադրման և առևտրի առարկա արժեթղթերի տեսականու ընդլայնմանը:
- Բանկի բրոքերային ծառայությունները ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ուղղված են տեղական և տարածաշրջանային արժեթղթերի առևտուրը սպասարկելուն և համապատասխան օժանդակող ծառայություններ մատուցելուն: Ի լրումն նախորդ կետի, ռազմավարությունն այս պարագայում ներառում է նաև բարձրորակ շուկայական հետազոտությունների պատշաճ կազմակերպում և տրամադրում հաճախորդներին:
Բրոքերային (Դիլերային) ծառայության ոլորտում Բանկն իրականացնում է `
- հաճախորդների բրոքերային հաշվի բացում,
- հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին գործարքների իրականացում ՀՀ կարգավորվող և չկարգավորվող, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում,
- մարժային գնման և կարճ վաճառքների իրականացում,
- բրոքերային հայտերի կազմում,
- հաճախորդների կողմից ներդրումային ռիսկերը կրելու ցանկության և կարողության աստիճանը պարզելու նպատակով հաճախորդներից տեղեկությունների պահանջում,
- խորհրդատվության տրամադրում հաճախորդներին՝ որոշակի դասի արժեթղթերի ձեռքբերման կամ վաճառքի վերաբերյալ,
- կորպորատիվ արժեթղթերի առք և վաճառք, այդ թվում` մասնավոր բաժնեմասնակցային ներդրումներ,
- պետական արժեթղթերով առք ու վաճառք,
- փոխառության տրամադրում հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար,
Արտարժույթի բրոքերային առք ու վաճառքի ծառայության շրջանակներում Ընկերությունն իրականացնում է`
- արտարժույթով անկանխիկ գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
- իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արտարժությով գործարքների կատարում:
Բրոքերային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է հաշվի բացում:
Բրոքերային ծառայությունների մատուցման պայմաններին ծանոթանալու համար այցելեք՝