Ֆինանսական շուկաների ներկայիս զարգացման պայմաններում կապիտալի և ակտիվների ներդրման ավանդական մեթոդներին փոխարինման են եկել ակտիվների պահպանման, ներդրման ու բազմապատկման նոր առավել արդյունավետ մեթոդներ: Կոնվերս Բանկն առաջարկում է ակտիվների արժեթղթերի փաթեթի ծառայություն, որն այլ կերպ կոչվում է հավատարմագրային կառավարում:
Հավատարմագրային կառավարում իրականացնելիս հաճախորդը (կառավարման հիմնադիրը) Բանկին է տրամադրում արժեթղթեր, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցներ, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված դրամական միջոցներ` հաճախորդի օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին դրանք կառավարելու համար՝ շահույթ ստանալու նպատակով:
Արժեթղթերի փաթեթի կառավարում ծառայության միջոցով ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար Բանկն իրականացնում է ակտիվների (համապատասխան խնայողությունների) կառավարում՝ ըստ նրանց յուրահատուկ ներդրումային պահանջների:
Հավատարմագրային կառավարման շրջանակներում վստահելով Ձեր ակտիվները մեզ Դուք ստանում եք՝
- Հուսալի և վստահելի մասնագիտական աջակցություն փորձառու խորհրդատուների կողմից;
- Ներդրումային լուծումների մեծ ընտրություն, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել հաճախորդի կարիքներին համապատասխանեցված պորտֆել;
- ֆինանսական միջոցների տեղաբաշխում տարբեր դասի ակտիվներում;
- Հաճախորդների հաշիվների հետևողական սպասարկում;
- Պարբերաբար կատարվող շուկայական կանխատեսումներ;
- Անհատական խորհրդատվություն, պորտֆելի վերանայում և զարգացում;
- Պորտֆելների դիվերսիֆիկացում,
- Սպասվող ռիսկի և եկամտի մակարդակների ուսումնասիրություն,
- Կառավարվող պորտֆելի եկամտաբերության պարբերական գնահատում, ինչպես նաև ռիսկով ճշգրտված եկամտաբերության գնահատում,
- Սեփական և հաճախորդների ակտիվների լիակատար տարանջատում:
Հավատարմագրային կառավարման ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է հաշվի բացում:
Հավատարմագրային կառավարման ծառայությունների սակագներին ծանոթանալու համար այցելեք այստեղ՝ Սակագներ: