Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:
Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ արհեստավարժ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին շարունակաբար առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:
Մեր հաճախորդների թիվը տարեց տարի ավելանում է, ինչը վկայում է Բանկի կողմից մատուցվող ծառայությունների անընդհատ բարելավվող որակի, հարմարավետության և վստահելիության մասին:
Մեր ծառայությունների որակն ու բազմազանությունը, հասանելիությունն ու հուսալիությունը, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու մեր մշտական ձգտումը թույլ են տալիս ասել, որ մենք Բանկ ենք բոլորի համար: